«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայ կանանց մաղթում է երջանիկ ապրելու, ընտանիք կազմելու եւ ազգին զավակներ պարգեւելու հնարավորություն: Այսօր` կանանց միջազգային տոնի օրը, «Հայելի» մամուլի ակումբում Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կարծիքով, կանանց դերը լիարժեք չի գնահատվում:
«Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, փոխում է քաղաքականության դեմքն ու դիմագիծը»,- ասաց տիկին Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ տոնը նշելու է ընտանիքի`երեխաների եւ ծնողների հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ