Մեր զրուցակիցն է ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությւոնների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան
– Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս նշել էր, որ հնարավոր է՝ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում վերսկսվի ցանկացած պահի։ Որքանո՞վ է իսկապես իրատեսական պատերազմը ներկայումս։
– Հավանական չէ, որ ադրբեջանական կողմը նոր պատերազմ նախաձեռնի, հատկապես, երբ նախագահական ընտրություններն են մոտենում։ Միևնույն ժամանակ չգիտեմ, թե Պաշտպանության նախարար Հասանովն ինչ է ունեցել մտքին՝ անելով հայտարարություն, որը դուք եք մեջբերում։ Ճիշտ է, որ ռազմական հակամարտությունը կարող է բռնկվել ցանկացած պահի շփման գծում։
Միևնույն ժամանակ՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կպահանջի էական ժամանակ և ջանքեր՝ տեղաշարժելու համար ծանր սպառազինությունն ու զորքերի մեծ քանակը նախատեսված վայր։ Պատերազմի սպառնալիքը, այնուամենայնիվ, դիվանագիտության ավանդական գործիք է, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հիշեցնում է Հարավային Կորեայի կոնտեքստում։
– Ամերիկյան հետախուզությունն իր ամենամյա զեկույցում նշել էր, որ Արցախի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ոազմական լայնածավալ հակամարտության, որում կարող է ներգրավվել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակից Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս զեկույցն ընդհանուր առմամբ։ Կա՞ արդյոք պատերազմի վերսկսման հնարավորություն Հայաստանում և Ադրբեջանում ներքաղաքական փոփոխություններից հետո:
– Ինչպես քիչ առաջ ասացի, ես համաձայն եմ, որ ռազմական բախումներ շփման գծում կարող են տեղի ունենալ ցանկացած պահի, սակայն ես չեմ հավատում, որ երկարատև լայնամասշտաբ հակամարտությունը հնարավոր է առանց էական նախապատրաստությունների։ Ավելին, ես չեմ հավատում, որ Հայաստանը կամ Ադրբեջանը հետաքրքրված են պատերազմի վերսկսման հարցում, նույնիսկ, եթե լայնածավալ բռնության վերսկսման սպառնալիքն օգտագործվում է բանակցային նպատակների համար։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում