Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը յուրօրինակ կերպով հիմնավորել է ԼՂ խնդիրն օր առաջ կարգավորելու անհրաժեշտությունը «Ժողովուրդ»

Մարտ 08,2018 11:32

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի երեկվա խոստովանությունն ուշագրավ էր։ «Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաեւ այլ պետությունների մարդիկ, որովհետեւ Հայաստանն անընդհատ կռվող պետություն է։ Կռիվ ունեցող պետության ներսում շատ դժվար է… Մեր պետության դրվածքն այդպիսին է, մենք, չասեմ մեծ պատերազմների, բայց անընդհատ պատերազմի վտանգի տակ կանգ նած ազգություն ենք»,- ասել է նա։ Գալուստ Սահակյանն այս թեմայով խոսել է՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ ամերիկյան ներդրողները Հայաստան չեն գալիս, քանի որ իշխանությունը սերտաճած է օլիգարխների հետ։

Թվում է՝ իշխող կուսակցության փոխնախագահն իր հայտարարություններով փորձել է թիմակիցներին պաշտպանել ամերիկացի դիվանագետի մեղադրանքներից՝ այդ նպատակով հորինելով տարբեր պատճառաբանություններ։ Բայց արի ու տես, որ Սահակյանն իր հայտարարությամբ իրականում ավելի լուրջ խոստովանություն է արել. Ղարաբաղյան հակամարտության առկայությունը խոչընդոտում է ներդրումների ներգրավմանը, ըստ այդմ, Հայաստանի զարգացմանը։ Եւ այսպես՝ Գալուստ Սահակյանը յուրօրինակ կերպով հիմնավորել է ԼՂ խնդիրն օր առաջ կարգավորելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա բնականոն հունով զարգանալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031