2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից չորսում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված մրցակցություն ակնկալել չի կարելի, որովհետև, հիմնականում, համայնքի ղեկավարի ընտրության պարագայում կա մեկ թեկնածու։
«Համայնքի ղեկավարներից ութը առաջադրված են ինքնաառաջադրման կարգով, երկուսը ԲՀԿ-ի կողմից, ինը՝ ՀՀԿ -ի։ Իսկ ավագանու անդամի պարագայում ինքնաառաջադրվել են 75 քաղաքացիներ՝ ինքնաառաջադրման կարգով, ՀՅԴ-ի կողմից մեկ թեկնածու և ՀՀԿ-ի կողմից 62 թեկնածու»։
Անի Գևորգյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում