«Sky Sport»-ի փորձագետ Չարլի Նիկոլասի կարծիքով մարտի 8-ին «Սան-Սիրո» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Միլան»-«Արսենալ» առաջին խաղում հաջողությունը կուղեկցի զինագործներին, որոնք կհաղթեն 2;1 հաշվով:
«Երբեք Արսեն Վենգերի դեմքին այսքան ցավ չեմ տեսել: Ի՞նչ է նա անում «Արսենալի» հետ: Լորան Կոսյելնին նկատելիորեն զիջել է: Շկոդրան Մուստաֆին նույնպես «Էմիրեյթս» տեղափոխվելուց հետո նվազեցրել է պահանջկոտությունն իր հանդեպ:
Մարտնչող «Միլանը» շատ գոլեր չի խփում եւ «A» սերիայում զբաղեցնում է յոթերորդ տեղը: Սա այն մեքենան չէ, որ մի քանի տարի առաջ էր: Արսենալը պարբերաբար գոլ խփում է: Այս մրցաշարը շատ կարեւոր է զինագործների համար, այդ պատճառով էլ կարծում եմ, որ լոնդոնցիները կարող են հաղթել», – Նիկոլասին մեջբերել է Footboom.com-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ