Շիրակի պետական համալսարանի ուսանողներն այսօր կեսօրին հերթ էին կանգնել Գյումրու արյան փոխներարկման կայանում՝ արյուն հանձնելու մարդասիրական ակցիային մասնակցելու նպատակով։
Ի դեպ, բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ուսանողները հերթով, կամավոր հիմունքներով արյուն են հանձնում։
Բժիշկների խորհրդատվությունը ստանալուց հետո դոնոր դառնալու պահանջներին համապատասխանողներն արյուն հանձնեցին, մի մասն էլ գրանցվեց՝ հաջորդ շաբաթ այս ակցիային մասնակցելու:
Գյումրու արյան բանկի տնօրեն Աղասի Անդրիասյանը շնորհակալագրեր հանձնեց նրանց Շիրակի մարզում դոնորության գործընթացին աջակցելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ