Մարտի 7-ին, ժամը 13.50-ի սահմաններում Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության Իջեւանի բաժնի պահակապարեկային ծառայության աշխատակիցները տեսել են, որ աչաջրեցի մի տղամարդ վազում է մեկ այլ տղամարդու հետեւից:
Ոստիկանները երկու տղամարդուն էլ տարել են ոստիկանության բաժին: Պարզվել է, որ նախկինում դատված գյումրեցին փողոցում կանաչի վաճառող աչաջրեցուն կողոպտել է:
Գյումրեցու «ավարը» եղել է կաշվե պայուսակ, որի մեջ եղել է 80 հազար դրամ: Ոստիկանները գողոնը հայտնաբերել են: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ