Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Գեղամ Կադիմյան, «Որսկլա» (Ուկրաինա)
Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Նորբերտո Բրիասկո, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը և Գոռ Մալաքյանը չեն մասնակցելու հավաքին, քանի որ գտնվում են ապաքինման փուլում, իսկ Էդգար Մանուչարյանը նոր է ապաքինվել վնասվածքից:
Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ: