Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի բան կասեմ՝ բոլորդ տաք եք դեռ». Արմեն Բիլյան

Մարտ 07,2018 20:03

Այսօր «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից Արմեն Բիլյանը հայտարարությամբ հանդես եկավ:

«Քանի որ այսօր մարտի 7 է, կուզենամ բոլոր կանանց տոնը նախապես շնորհավորել, ես ձեզանով հիանում եմ, շատ ուրախ եմ, որ այդքան համարձակ եք ու մեր կողքին»,- ասաց Բիլյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում ստեղծված այս իրավիճակը բոլորին է վերաբերում, ոչ միայն իրենց. «ժողովուրդն ուզում է արդարություն, ազնվություն տեսնել, գնում է ընտրության, բայց չի կարողանում իր ձայնն արտահայտել: Անունը դրել են Սահմանադրական դատարան, բայց ոնց ուզում է, վերջում այդպես էլ որոշում է: Այս գործերը, որ շարել են, ելք չէ, ելքը ավելի մեծ վտանգներ են սպասվում Հայաստանին: Մի բան կասեմ՝ բոլորդ տաք եք դեռ»:

Արմեն Բիլյանը սկզբում մեղադրվում էր պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք-ռազմամթերք կրելու, փոխադրելու հոդվածներով։ Բայց նախաքննական մարմինը Բիլյանի մեղադրանքը խստացրել է նաև զենքի հափշտակության հոդվածով։

Բիլյանին է մեղսագրվում նաեւ ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031