Մարտի 7-ին ոստիկանության Իջեւանի բաժնում քրեական գործ է հարուցվել «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի նկատմամբ: Իջեւանի հեռուստաընկերության տնօրենը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»):
Իրավապահներից տեղեկացանք, որ Ն. Խաչիկյանը չի ներկայացել ոստիկանություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ