Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդրահարույց է նաև կառավարության մեկ այլ որոշում՝ դեղատների հետ կապված». Վիոլետա Զոփունյան

Մարտ 07,2018 16:38

ՀՀ ԱՆ գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ, Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Անահիտ Զախարյանի կարծիքով՝ լավ է, որ անձը դեղատոմսով դեղ գնի, սակայն այդ որոշումը դեռ վաղ էր ներդնել մեր հասարակության մեջ:

Հիշեցնենք՝ երեկ կառավարությունը որոշում ընդունեց մասնակիորեն կասեցնել դեղորայքի՝ դեղատոմսով վաճառքի մասին որոշումը: Այս որոշումից հետո դեղատոմսով պետք է ձեռք բերել հակաբիոտիկները և հոգեմետ դեղերը:

«Մեդիա կենտրոնում» «Դեղերի տրամադրման նոր կարգը Հայաստանում. առողջապահական իրավունքի սահմանափակու՞մ, թե՞ դաշտի բարելավում» թեմայով քննարկմանը տիկին Զախարյանն ասաց. «Դեղերի տրամադրման նոր կարգին ուղղված որոշումը նպատակ ուներ հիվանդին ավելի մոտ պահել բժշկին, ինքնաբուժումը կրճատել և վերահսկել դեղաբանական շուկան: Դեղատոմսին անցումը ողջունելի է, բայց միանգամից մեկ հարվածով ու մեկ հրամանի ուժով դա անելն անարդյունավետ է, դա է պատճառը, որ բավականին լուրջ դժգոհություն առաջացրեց»:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը, հիշեցնելով, որ որոշումն ընդունվել է դեռ 2017-ին, փաստեց, որ քննարկման բավականին երկար ժամանակ կար, սակայն հանրային քննարկումներ չկազմակերպվեցին. «Նմանատիպ որոշումներն ու փոփոխություններն ընդունելուց առաջ անպայման պետք է քննարկվեն, որտեղ կներառվեն մասնագետները: Երեկվա նախագծում նույնպես արդարադատության նախարարության կարծիք-առաջարկը վերաբերում էր նրան, որ այստեղ կա նախապես գնահատման խնդիր: Օրենսդրական առումով զուտ տեխնիկայի տեսանկյունից խնդիր չունենք»:

Ըստ Վիոլետա Զոփունյանի՝ նախ պետք էր հասկանալ քաղաքացիների՝ հատկապես խոցելի խմբերի խնդիրները, մանավանդ, որ առաջ են գալիս նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց խնդիրները:

Տիկին Զոփունյանի կարծիքով՝ խնդրահարույց է նաև կառավարության այն որոշումը՝ համաձայն որի՝ դեղատները պետք է միանան էլեկտրոնային առողջապահական համակարգին: Նրա կարծիքով՝ ստացվում է՝ նույն դեղատունը հիմա նաև դրանով պետք է ծանրաբեռնված լինի, այնինչ սա իրականում պետք է արվեր գործընթացը հեշտացնելու համար և կանխելու այն խնդիրները պացիենտների շրջանում, որոնք ինքնաբուժությամբ էին զբաղվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031