Հայ-թուրքական արձանագրություններին Մոսկվան բազմիցս գնահատական է տվել, և այդ գնահատականը մինչ օրս ակտուալ է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից արձանագրությունների չեղարկումը:
«Մենք գնահատական տվել ենք նաև անմիջապես այդ պայմանագրին, քանի որ Ռուսաստանի պատվիրակությունը եղել է Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն է ունեցել: Այդ գնահատականները տրվել են, և մեր վերաբերմունքը մնում է ակտուալ: Մենք ելնում ենք այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրների: Մեր կողմից, ինչպես գիտեք, մենք արել ենք ամեն բան՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ արձանագրությունների ստորագրման ժամանակ Ցյուրիխում Մոսկվան ակտիվ մասնակցություն է ունեցել համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման գործում: «Մենք դա բազմիցս մեկնաբանել ենք, և այդ գնահատականները մինչ այժմ ակտուալ են»,- ասել է նա:
Հիշեցնենք, 2018-ի մարտի 1-ին Հայաստանի նախագահի հրամանագրով դադարեցվեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://www.youtube.com/watch?v=b6XBLE4D-78