Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը «քաղաքական շիզոֆրենիա» է որակել Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբակի դիմումը Ուկրաինայի դեսպանատուն՝ խնդրանքով՝ Ղրիմ մուտքի վիզա տրամադրել:
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ օրինական կերպով մուտք գործել Ղրիմ «անօրինական ընտրություններում անօրինական քարոզարշավ իրականացնելու համար» , քաղաքական շիզոֆրենիա է:
Ավելի վաղ Քսենյա Սոբչակը հայտարարել էր, որ դիմել է Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատուն՝ Ղրիմ մուտք գործելու համար թույլտվություն ստանալու խնդրանքով: Դրանից հետո Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ Սոբչակը հրաժարվում է Ղրիմը համարել ռուսական տարածք, արհամարհում է Ռուսաստանի սահմանադրությունը և պետք է նրա թեկնածությունը հանվի ընտրություններից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ