Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավելի քան կես միլիարդ «չհաշվառված» երեխա ապրում է այն երկրներում, որոնք անկարող են չափել կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացը

Մարտ 07,2018 15:33

Նյու Յորք, 7-ը մարտի, 2018թ.: Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու առաջընթացի նախնական գնահատականը ահազանգում է 64 երկրում տվյալների պակասի, իսկ 37 երկրում նպատակներին հասնելու համար անբավարար առաջընթացի մասին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Առաջընթաց երեխաների համար ԿԶՆդարաշրջանում» զեկույցն առաջին թեմատիկ ուսումնասիրությունն է, որ գնահատում է երեխաներին և երիտասարդներին վերաբերող ԿԶՆ թիրախներին հասնելու կատարողականը: Զեկույցը մատնանշում է, որ աշխարհում 520մլն երեխա ապրում է երկրներում, որտեղ երեխաներին վերաբերող ԿԶՆ ցուցիչների ավելի քան 2/3-ը բացակայում է կամ չկան բավարար տվյալներ նրանց առաջընթացը գնահատելու համար: Այս երևույթը ինչ-որ չափով երեխաներին դնում է «չհաշվառված» անձի կարգավիճակում:

Նույնիսկ բավարար տվյալներ ունեցող երկրներում ԿԶՆ թիրախներին հասնելը խնդրահարույց է: Ըստ զեկույցի՝ աշխարհում ավելի քան 650մլն երեխա ապրում է երկրներում, որտեղ ԿԶՆ-ի ավելի քան 2/3-ին հնարավոր չի լինի հասնել՝ առանց շտապ գործողությունների: Եթե քայլեր չձեռնարկվեն, ապա մինչ 2030թ. ավելի մեծ թվով երեխաներ կհայտնվեն վատ իրավիճակում, քան հիմա:

«Աշխարհի երեխաների ավելի քան կեսն այսօր ապրում է երկրներում, որտեղ մենք կամ չենք կարողանում գնահատել ԿԶՆ առաջընթացը կամ եթե կարողանում ենք, նպատակներին հասնելն անհավանական է թվում», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի տնօրեն Լորենս Չենդին (Laurence Chandy): «Աշխարհը պետք է ցուցաբերի ԿԶՆ-ին հասնելու լուրջ պատրաստակամություն՝ կատարելագործելով դրանց չափման միջոցները»:

Զեկույցը գնահատում է երեխայի իրավունքների գծով առաջընթացը 5 ուղղությամբ, այն է՝ առողջությունը, կրթությունը, բռնությունից և շահագործումից պաշտպանությունը, անվտանգ միջավայրն ու հավասար հնարավորությունները:
Այն նաև ներկայացնում է նպատակների ձախողման մարդկային գինը:
Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչ 2030 թվականը՝

·  10մլն երեխա կմահանա կանխարգելվող պատճառներից մինչ իր հինգ տարեկան լրանալը;

·  31մլն երեխայի մոտ թերսնուցում կառաջանա պատշաճ սնուցման պակասի պատճառով;

·  22մլն երեխա չի ստանա նախադպրոցական կրթություն;

·  150մլն աղջիկ կամուսնանա մինչ իր 18-րդ տարեդարձը;

·  670մլն մարդ, մեծամասնությունը երեխաներ, չի ունենա խմելու մաքուր ջուր:

«Երկու տարի առաջ աշխարհը միավորվեց հավակնոտ օրակարգի շուրջ, ըստ որի` յուրաքանչյուր երեխա պետք է լավագույն կյանքի հնարավորություն ունենա և տվյալների ամենաարդիական տիպի վերլուծությունների շնորհիվ հնարավոր կլինի հետևել դրան», – ասաց Չանդին: «Ցավոք մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաներին առնչվող ԿԶՆ առաջընթացին անհնար է հետևել տվյալների սղության պատճառով: Երկրների մեծ մասը չունի համապատասխան տվյալներ, որպեսզի հասկանանք՝ արդյոք նրանք ճիշտ ուղու վրա են, թե ոչ: Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երեխաների հույսը մենք ենք, իսկ մենք նույնիսկ ի վիճակի չենք հաշվառել նրանց»:

Զեկույցը կոչ է անում լուծել տվյալների սղության խնդիրը՝ հաշվի առնելով, որ ազգային վիճակագրության ուժեղ հաստատություն և կարողություն ունենալու համար կպահանջվեն ժամանակ և ներդրումներ: Այն տարանջատում է այս ուղղությամբ աշխատելու երեք սկզբունք՝

·  Ծառայությունների (առողջապահական, կրթական, սոցիալական կամ սահմանի հսկողության) մատուցման բնագավառում չափման ուժեղ մեթոդների ներդնում,

·  Պարբերական և համակարգված գործողությունների պլան, որպեսզի անկախ ռեսուրսներից և կարողություններից, յուրաքանչյուր երկիր երեխաներին առնչվող նվազագույն տվյալներ հավաքագրի,

·  Երեխաների խնդիրները չափելու ընդհանուր մոտեցում, որի շնորհիվ կարելի է բացահայտել չհաշվառված և անհայտ երեխաներին՝ պաշտպանելով նրանց անձնական տվյալների գաղտնիությունը:

Քանի դեռ յուրաքանչյուր կառավարություն պատասխանատու է ԿԶՆ գծով տվյալների հավաքագրման համար, միջազգային հանրությունն, իր հերթին, պարտավոր է աջակցել, որպեսզի այդ նպատակներն իրականություն դառնան:

###

Երեխաների խնդիրներին վերաբերող ինը նպատակների 44 ցուցիչներից 39-ը գնահատվել են տվյալների առկայության և առաջընթացի համար: Ցուցիչների՝ միջինում 75-80 տոկոսն ունեն հավելյալ տվյալների կարիք կամ ոչ պատշաճ առաջընթաց են արձանագրում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031