Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում այս տարվա բերքի տակ ցանված աշնանացան հացահատիկը աննախադեպ է վերջին 20 տարիների համար. գյուղնախարար

Մարտ 07,2018 15:31

Արցախի գյուղատնտեսության 2017 թվականի համախառն արտադրանքը կազմել է 76 մլրդ 32.2 մլն դրամ, որից բուսաբուծության բաժինը կազմում է 51 տոկոս, իսկ անասնաբուծությանը` 49 տոկոս: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Իր խոսքում նախարարը ընդգծեց, որ 2018 թվականի բերքի տակ ցանվել է 75 հազար հեկտար աշնանացան հացահատիկ, ինչը աննախադեպ թիվ է Արցախում` վերջին 20 տարիների համար:

Իր խոսքում նա առանձնացրեց նախորդ տարում գրանցված ցրտահարության և կարկտահարության դեպքերը, նշելով, որ դրանք փոխհատուցվել են պետական աջակցությամբ: Մասնավորապես ցրտահարության ենթարկված ծխախոտի շուրջ 270 տոննա բերքին տրվել է պետական աջակցություն` յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց 30 դրամ: Կարկտահարության մասով ընդհանուր ցուցաբերվել է 160 մլն դրամ աջակցություն, որից հիմնականում տուժել են խաղողայգիներն ու գարնանացան մշակաբույսերը:

Անասնաբուծության ոլորտի վերաբերյալ նախարարը նշեց, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3631-ով, իսկ մանր եղջերավորների `շուրջ 37 հազարով: Աճ արձանագրվել է թռչունների մասով` շուրջ 39 հազարով. ‹‹Ընդհանուր արտադրվել է 15 հազար 428 տոննա միս: Այդ թիվը աճել է 19.3 տոկոսով, ինչը պայմանավորված է ոչ թե տեղական սպառման ծավալների հաշվով, այլ հանրապետությունից կենդանի քաշով արտահանման հանգամանքով››:

Ժ. Միրզոյանը նշեց, որ բավարար աշխատանք է կատարվել նաև ոռոգման համակարգերի ներդրման ու սպասարկման ուղղությամբ: ‹‹Մասնավորապես պետական ծրագրով հորատվել են 7 արտեզյան հորեր, ինչի շնորհիվ 180 հա նռան , 30 հա ծխախոտի և նույնքան էլ խաղողի այգիներ դարձել են ոռոգովի››,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով նախատեսվող հորերի հորատմանը, ապա այս տարում ընդհանուր նախատեսվում 37 խորքային հոր, որի մի մասի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Հորատման արդյունքում նախատեսվում է մոտ 870 հա տարածք դարձնել ոռոգովի, որից, ըստ նախնական տվյալների, օգտվելու են 846 ընտանիքներ:

Նախարարը նաև խոսեց գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի վերաբերյալ, ինչը ավելի հեռանկարային և նոր ուղղություններ է զարգացնելու գյուղատնտեսության զարգացման համար:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031