Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2018 թ. հուլիսի 1-ից հետո այս արտոնությունը չի գործի

Մարտ 07,2018 14:55

Եթե ծնվել եք 1964-1974թթ., ապա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում Դուք նույնպես, համակարգի պարտադիր մասնակիցների նման, կստանաք պետության կողմից համաֆինանսավորում: 2018 թ. հուլիսի 1-ից հետո այս արտոնությունը չի գործի, և համակարգին կամավոր միանալու դիմում ներկայացնելու պարագայում կուտակային հատկացումներ կկատարի միայն անձը իր աշխատավարձից:

1964-1974թթ. ծնված անձինք, այսպիսով, խիստ շահեկան իրավիճակում են. նրանք կարող են կենսաթոշակ ստանալ միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային: Ընդ որում` պետական բաշխողական կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն կուտակային համակարգի պարտադիր մասնակիցների, ում ապագա պետական կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչև 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները:

Այս արտոնությունից, սակայն, քաղաքացիները կօգտվեն, եթե կուտակային բաղադրիչին կամավոր միանալու դիմում ներկայացնեն նախքան այս տարվա հուլիսի 1-ը. այդ ժամկետից հետո միանալու դեպքում նրանք կկորցնեն պետության կողմից կուտակային հատկացումները և այդ գումարների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները:

Ինչ կունենաք և ինչ չեք ունենա. մանրամասն ներկայացված է հոլովակում.

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031