Չեչնիայում կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Մի-8 ուղղաթիռը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
«Նախնական տվյալներով՝ կան զոհեր՝ մինչև 8 մարդ: Այդ տվյալները ստուգվում են»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ ենթադրաբար, օդանավը պատկանում էր սահմանապահ ծառայությանը:
Օդանավի կործանման պատճառները և հանգամանքները ստուգվում են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ