Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. ԱՄՆ դեսպանը թող ասի Հայաստանում կոռուպցիայի տեղը

Մարտ 07,2018 14:27

«Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաեւ այլ պետությունների մարդիկ, որովհետեւ Հայաստանն անընդհատ կռվող պետություն է»,- խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Հարցը վերաբերվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ ամերիկյան ներդրողները Հայաստան չեն գալիս, քանի որ իշխանությունը սերտաճած է օլիգարխների հետ:

Գալուստ Սահակյանն ասում է`կռիվ ունեցող պետության ներսում շատ դժվար է`«երբ դրսից գալիս են ներդրողներ, ոչ թե դա կախված է իշխանությունից կամ մյուսներից»: Նա նաեւ հարց է հնչեցնում. «Ո՞ր մի ամերիկացի ներդրողն է եկել այստեղ, որ իշխանություններն այնպես են արել, որ գնացել են: Մեր պետության դրվածքն այդպիսին է, մենք, չասեմ մեծ պատերազմների, բայց անընդհատ պատերազմի վտանգի տակ կանգնած ազգություն ենք»:

Հարցին`այդ դեպքում ինչո՞ւ են իշխանությունները օտարերկրյա ներդրողներին հրավիրում Հայաստան, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կանչում ենք նրանց, ցույց ենք տալիս, թե ինչեր կարող են իրագործել Հայաստանում»:

Պատասխանելով Հայաստանում կոռուպցիայի մասին հարցին էլ՝ Գալուստ Սահակյանն ասաց`եթե կոռուպցիա կա, մեղավորությունն իշխանությանն է. «Եթե այդ կոռուպցիան կա, եւ դուք տեղը գիտեք, կամ ԱՄՆ դեսպանը տեղը գիտի, թող ասի: Ես չգիտեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ինչպէս յայտնի ֆիլմում է ասում. «Ծերուկն անտանելի է դարձել»:
    Ակո՛ւնք իմաստութեան, կաշառակերութեան տեղը ԴՈ՛Ւ պիտի բացայայտես, ոչ թէ նա: ԴՈ՛Ւ ես աւելի շատ շահագրգռուած հայ-ամերիկեան տնտեսական կապերով, ոչ թէ նրանք:
    Հասկացէ՛՛՛ք, վերջապէս, Հայաստանն աշխարհում իրենից բան չի ներկայացնում, աշխարհի ճնշող մեծամասնութիւնը Հայաստանի մասին չի էլ լսել: Ուզո՞ւմ էք փոսից դուրս գալ եւ արժանապատիւ պետութիւն դառնալ, ուրեմն ԲԱՐԵՓՈԽՈՒԷՔ:

    Յ.Գ. Իսրայէլ – աշխարհի ամենազարգացած երկրներից մէկը, բայց նաեւ աշխարհի ամենաթեժ կէտերից մէկը: Հարաւային Կորեա – աշխարհի ամենազարգացած երկրներից մէկը, բայց նաեւ Հիւսիսային Կորեայի մշտական (միջուկային) սպառնալիքի ներքոյ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031