Ռուսաստանի նախագահի թեկնածուներ Քսենյա Սոբչակը և Վլադիմիր Ժիրինովսկին դարձյալ վիճել են և փոխանակվել տհաճ արտահայտություններով: Վեճը տեղի է ունեցել «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ նախընտրական բանավեճի ժամանակ:
Մասնավորապես, Սոբչակը հայտարարել է, որ «թեկնածուները ստիպված են գալ այստեղ, վատ երևալ, քանի որ կա ծաղրածու, ներողություն, Ժիրինովսկի, որը հարձակվում է մարդկանց վրա, հայհոյախառն վիրավորում ինձ, հետո իրավիճակն այնպես ներկայացնում, կարծես ես միանգամայն պատահաբար նրա վրա ջուր եմ լցնում»: Այս արտահայտությունը վրդովեցրել է Ժիրինովսկուն, որը սկսել է ընդհատել Սոբչակին:
Սոբչակին հատկացված ժամանակի ավարտից հետո Ժիրինովսկին հայտարարել է, որ նա «երբեք ոչինչ չի կառավարել: Երբեք ոչ մի տեղ չի աշխատել»: «Փողոցային բոմժ: Բրեժնևի օրոք ձեզ վաղուց գժանոց տարած կլինեին»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://www.youtube.com/watch?v=iPrPvmh2Ms4