ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խնկո Ապոր անվան գրադարանում այսօր երեխաների համար հեքիաթ կարդաց: Հեքիաթը, ինչպես ինքն ասաց, իր գրած ստեղծագործություններից է, այն անվանել է «Չար տնակի մասին հեքիաթ»:
Մեր հարցին՝ իր հեքիաթում առանձնացրե՞լ է քաղաքական մեսիջը, նա պատասխանեց, որ հեքիաթը նրանով է հեքիաթ, որ նրա մեջ կարող ենք գտնել քաղաքական մեսիջ, եւ կարող ենք չգտնել: Հաջորդ հարցին, թե արդյոք ամբիոնից երբեւէ հեքիաթ պատմե՞լ է, պատգամավորը պատասխանեց, որ ամբիոնից սովորաբար իշխանություններն են հեքիաթ պատմում:
Նա նաեւ ասաց, որ «Չար տնակի մասին հեքիաթը» իր գրած առաջին հեքիաթն է եւ գրել է հենց այսօրվա հանդիպման առիթով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ