Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան. ԱՄՆ-ը կցանկանար, որ Հայաստանը լիներ մրցակցային երկիր

Մարտ 07,2018 13:21

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «փաստերի արձանագրում» է համարում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում շարունակում է թիվ մեկ խնդիրը մնալ իշխանության չարաշահումը, իշխանության հետ փոխկապակցված անձանց կողմից մենաշնորհների ստեղծում-պահպանումը եւ կոռուպցիան:

Սերգեյ Բագրատյանի կարծիքով, ԱՄՆ-ը կցանկանար, որ Հայաստանը լիներ մրցակցային երկիր, ներդրումներ գային Հայաստան, այն պարզ պատճառով, որ Կովկասում հավասարակշռության պահպանումը հնարավոր է միայն Հայաստանում տնտեսության զարգացման տեսլականի դեպքում: Իսկ դրա հիմքում պետք է դրվի մրցակցությունը, ազատ տնտեսական հարաբերությունների ձեւավորումը, կոռուպցիայի նվազումը:

«Այն, ինչը ԱՄՆ դեսպանը նշել է, իրականություն է եւ պետք է լինի մեր իշխանության հիմնական խնդիրն ընդհանրապես, հատկապես ապրիլից հետո»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031