Այս տարի ցրտահարության ու կարկտահարության առումով բարձր ռիսկայնության տարի է: Նման համոզմունք ունի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե կարկտահարության կայանները ճիշտ օգտագործեն, արդյունքը դրական կլինի»,- ասում է նա:
Պարոն Բերբերյանը «կրիտիկական» է համարում ջրամբարների վիճակը, քանի որ ձմեռը մեղմ էր, և կոչ է անում կասեցնել ջրամբարների վրա գործող ՀԷԿ-երի աշխատանքը: «Փոխանակ ՀԷԿ-երի աշխատանքը կասեցնեն, Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրհորներն են բացում, բայց չէ՞ որ տարիներ առաջ Կառավարությունը գումարներ ծախսեց և փակեց դրանք»,- ասում է նա:
Պարոն Բերբերյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության զարգացման համար հատուկ ստրատեգիա պետք է ունենա պետությունը: «Թե չէ՝ մի նախարար գալիս է կլուբնիկ է ցանում, մեկը գալիս ռեհան է ցանում, մյուսն էլ՝ կանեփ»,- ասում է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում