Խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հերքեց մամուլի հրապարակումները եւ շրջանառվող լուրերը, թե «Ելք»-ն արդեն որոշում կայացրել է եւ Նիկոլ Փաշինյանը միայնակ կգործուղվի Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, «Ելք»-ում արդեն տեւական ժամանակ քննարկում են հարցը`ինչպե՞ս պայքարել, որ Սերժ Սարգսյանը չդառնա ՀՀ հաջորդ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշում դեռ չունեն
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ