Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արձագանքի բացակայության պատճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին». Էթյեն Մահչուփյան. Ermenihaber.am

Մարտ 07,2018 12:45

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը, ասել է.

«Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որևէ հակազդեցություն չի առաջացնի: Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որևէ դիվանագիտական պատասխան կտա այս քայլին: Մյուս կողմից չենք էլ կարող ասել, որ այս քայլը բացասական հետևանքներ կունենա»:

Ermenihaber.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված թուրքական պաշտոնական շրջանակների կողմից արձագանքի իսպառ բացակայությունը, Մահչուփյանը պատասխանեց, որ պատճառը ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ առաջնային լինելն է Թուրքիայի համար:

«Արձագանքի բացակայության պատճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին: Պիտի նկատել, որ ներքաղաքական դաշտում ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում կուսակցություն»-AKP) և ԱՇԿ–ն (Ազգայնական շարժում կուսակցություն-MHP) ազգայնականության վրա հիմնված կոալիցիա են կազմել: Եվ նման պայմաններում Հայաստանի հետ հարաբերություններում դրական մոտեցում ցուցաբերելու հնարավորություններն ի չիք են դառնում»:

Հարցին, թե հնարավոր է արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիան ավելի կոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, պոլսահայ լրագրողը բացասական պատասխան տվեց:

«Չեմ կարծում, թե քաղաքականության կոշտացում կլինի: Հիմնական հետևանքը կլինի Թուրքիայի կողմից անտարբերությունն ու հետաքրքրության բացակայությունը»,- եզրափակել է Մահչուփյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031