Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ շատ դեղատներ ուղղակի չեն դիմանա եւ կփակվեն. «Ժողովուրդ»

Մարտ 07,2018 11:50

Էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգի ներդրման գործընթացը սկսվել է անցած տարվա վերջին։ Այսինքն՝ քաղաքացին, մուտք գործելով armed.am կայք, նույնականացման քարտի (ի դեպ, ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն նույնականացման քարտ) եւ գաղտնաբառի միջոցով հնարավորություն ունի ծանոթանալ իր հիվանդության պատմությանն ու առցանց գրանցվել այն բուժհաստատությունում, որտեղ ցանկանում է այցելել։ Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրմանը «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է եւ բարձրաձայնել բուժհաստատությունների՝ այդ համակարգի վերաբերյալ մտահոգությունները։

Նախ՝ հիշենք, որ էլեկտրոնային համակարգի ներդրմանը միանալը սկզբում հայտարարվում էր, որ անվճար է լինելու, ապա օրեր անց պարզ դարձավ, որ բուժհաստատությունները դրանից օգտվելու համար պետք է վճարեն անհայտ մի ընկերության։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ատամնաբույժների եւ դեղատների աշխատողների դժգոհությունները փորձեց փոխանցել համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանին։ Սակայն Գեւորգյանին չհաջողվեց գտնել։ Բացի այս, մեկ այլ խնդիր եւս, որը առաջ են քաշում հատկապես մարզերի գյուղերի դեղատների ղեկավարները։

Բանն այն է, որ կառավարության նույն որոշմամբ՝ դեղատունը կամ դեղատնային կրպակը պետք է ապահովված լինի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղիով՝ յուրաքանչյուր վայրում առնվազն 1 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար։ Իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում՝ յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ։ Բայց ամենեւին էլ գաղտնիք չէ, որ մարզային ոչ բոլոր քաղաքներն ու գյուղերն են ապահովված ինտերնետով։ Ուր մնաց բարձրորակ ինտերնետի պարտադիր լինելը ապահովեն։ Այսօր գյուղերում մարդիկ մի կերպ են կարողանում դեղատնային բիզնեսով զբաղվել՝ դրա համար ծախսելով իրենց վերջին կոպեկը, գրավադրելով տունը։

Իսկ կառավարությունն իր այս որոշմամբ նրանց պարտադրում է համակարգիչ ձեռք բերել, ինտերնետ ունենալ, նոր աշխատող վարձել։ Սրանք հավելյալ ծախսեր են, որոնց պատճառով չի բացառվում, որ շատ դեղատներ ուղղակի չեն դիմանա եւ կփակվեն: Թերեւս սա է նախարարության նպատակը՝ մանր դեղատները փակել՝ թողնելով միայն խոշոր ցանցերը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031