«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
– Առաջիկայում մարտի 1-ի դեպքերի բացահայտման առումով ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել։ Խոսք է գնում նոր փաստահավաք խմբի կամ հանձնաժողովի ստեղծման մասին։ Այդ առումով զարգացումներ հնարավո՞ր են։
– Գիտեք ինչ կա. քրեական գործերը կամ կոնկրետ մահվան հանգամանքները պարզելու համար չի կարող ստեղծվել ո՛չ փաստագրական, ո՛չ էլ այլ խումբ: Որովհետեւ, եթե մեզ դա պետք է՝ մահվան փաստերի վերաբերյալ քննությունն իրականացնելու համար, դա նշանակում է, որ մենք ստեղծելու ենք մի մարմին, որը պետք է ունենա դատախազի կամ քննիչի կամ ոստիկանի գործառույթներ, ինչը չի կարող ունենալ։ Այսինքն՝ նման մարմիններն ի սկզբանե անարդյունավետություն են իրենց մեջ պարունակում։ Ի սկզբանե զուտ ցուցադրական կամ պոպուլիստական նպատակներից ելնելով է, եկեք, ինչքան ուզենք՝ մարմին ստեղծենք, մենք դեմ չենք, բայց եթե դուք ասեք, որ այդ մարմինը ինչ կարող է անել, եւ ինչ լիազորություն պետք է տանք, ապա ինչ լիազորություն էլ անեք, դա կլինի այլ մարմնի լիազորություն, ինչն անթույլատրելի է իրավական եւ ոչ իրավական տեսանկյունից։
Հետևաբար` նոր մարմին ստեղծելու անհրաժեշտությունը բացակայում է ցանկացած տեսակետից, ցանկացած ռակուրսից, որ նայենք։ Այլ հարց է, որ մենք պետք է քննարկենք՝ ինչ անենք, որ քրեական գործի արդյունավետությունը մենք տեսնենք։ Այսինքն՝ այո՛, մեր թիվ մեկ խնդիրը յուրաքանչյուր մահվան դեպքի բացահայտված լինելու մեջ է:
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում