Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում հրաժարվել է բաց թողնել Հայաստանից ելակի 250 կգ խմբաքանակը: Գերատեսչությունից «Ֆորպոստ»-ին հայտնել են, որ ելակի մեջ միջատներ են գտել:
Անցկացված փորձաքննությունը ցույց է տվել, որ ելակի հետ արտահանող երկիրը Պետերբուրգ է ուղարկել ծաղկային տրիպս՝ բույսերի վտանգավոր վնասատու:
«Ռոսսելխոզնադզորի» մասնագետները որոշել են բեռը վերադարձնել Հայաստան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ