«Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն, պետությունը բուժհաստատություններին պետք է տրամադրի միայն թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսի ձեւերը, մնացած ձեւերը ձեռք են բերելու բժշկական կազմակերպությունները։
Վաղարշապատի հիվանդանոցի փոխտնօրեն Մելիք Կոնդյանը հարցմանն ի պատասխան պարզաբանեց, որ հիվանդանոցը դեղատոմս գրելու անհրաժեշտություն չունի, քանի որ խոսքը ստացիոնար բուժհաստատության մասին է։ «Մենք դեղորայքով սպասարկում ենք, մենք մեր դեղորայքը ունենք։ Դեղատոմս գրում են ամբուլատոր հաստատությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ բուժվելուց հետո դուրս գրված հիվանդներն ուղարկվում են պոլիկլինիկայի հսկողության տակ, հետեւաբար անհրաժեշտության դեպքում պետք է դեղ նշանակեն այնտեղի բժիշկները։
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից խնդրի առնչությամբ պատասխանեցին, որ ստացիոնար բուժհաստատությունը դեղատոմս գրելու իրավունք ունի։ Կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգն էլ սահմանում է. «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին բուժում ստանալու նպատակով դիմած անձանց, ինչպես նաեւ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում ստացած եւ դուրս գրված պացիենտների բուժման շարունակականության անհրաժեշտության, համապատասխան ցուցումների առկայության դեպքում նշանակվում են դեղեր, եւ գրվում են դեդատոմսեր»։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում