Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չցանկացավ լրագրողների հետ խոսել: Ասաց`հավես չունի:
Լրագրողները նախ խնդրել էին մեկնաբանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, որ Հայաստանում շարունակում է խնդիր մնալ իշխանության չարաշահումը: «Ես չեմ լսել»,- պատասխանեց Սեյրան Սարոյանը:
Հարց հնչեց նաեւ Եռաբլուրում`Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը մեկ այլ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի արած հայտարարության մասին: Վերջինս ասել էր` Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ գիտի Արցախի, պատերազմի մասին, Սերժ Սարգսյանն է անփոխարինելի: Սեյրան Սարոյանը չպատասխանեց:
Լրագրողներից մեկը նկատեց`քաղաքական էլիտայից իրեն արգելե՞լ են այս թեմայով խոսել: «Պրովոկացիա մի արա, ուղղակի հավես չունեմ խոսելու»,- պատասխանեց Սեյրան Սարոյանը: Լրագրողի համառությանն էլ այսպես հակադարձեց. «Տո ինձի ոչ մեկ չի կարա ասի` ինչ խոսամ, ինչ չխոսամ»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ