Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյոլը սեփականաշնորհել է. «Հայկական ժամանակ»

Մարտ 07,2018 11:26

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է։

Այս բացահայտումն արել է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է։ Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երեւանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը։ Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռեւս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն:

Ավագանու անդամը մամուլի հրապարակումներից եւ քաղաքապետարանի պաշտոնյաներից տեղեկացել է, թե ով է իրականում տնօրինում զբոսայգին։ «Այդ ընկերությունը կապված է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ։ Տարածքի ժողովրդի հետ էլ որ զրուցում ես, ասում են, որ իրենք են վարձակալել։ Կփորձեմ այդ ընկերության հիմնադիրներին գտնել՝ հասկանալու համար, թե իրականում ում է պատկանում ընկերությունը։ Բայց շատ-շատ աղբյուրներ վկայում են, որ տարածքի վարձակալողը կապ ունի Մհեր Սեդրակյանի հետ։

Ավագանու ԵԼՔ խմբակցության ներկայացուցչին ցույց տվեցինք լճին հարող տարածքում կառուցված առանձնատունը, որը պատկանում է նույն Մհեր Սեդրակյանին։ «Տպավորություն է, որ իր անձնական օգտագործման լիճն է դարձել։ 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Նապոլեոնն ուզում էր Միջերկրական ծովի տարբեր ափերը գրավեր, որպեսզի Միջերկրական ծովն իր ներքին լիճը դարձներ։ Հիմա Մհեր Սեդրակյանը տուն է կառուցում ու Թոխմախի գյոլն իր ներքին օգտագործման լիճն է դարձրել»,- նկատեց Արայիկ Հարությունյանը:

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031