Լոնդոնի «Արսենալը» ճգնաժամի մեջ է: Արսեն Վենգերը կորցնում է վերահսկողությունը: Ֆուտբոլիստներն անհաջողությունների պատճառները բարդում են միմյանց վրա: Համբերության բաժակը լցվել է «Բրայթոնից» կրած պարտությունից հետո, որը չորրորդ անընդմեջն էր զինագործների համար:
Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ակումբակիցների քննադատության տարափի տակ, տեղեկացնում է բրիտանական «The Sun»-ը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամը, որ «Արսենալ» տեղափոխվել է հունվարին, ճգնում է իր խաղը գտնել թիմում: Սակայն սուր քննադատության է ենթարկվում այն բանի համար, որ չի կարողանում «գտնել» հարձակվողներին եւ թույլ է տալիս իրեն հեշտությամբ շրջանցել:
«Աստղերը հանդերձարանում քննադատում են Հենրիխ Մխիթարյանին այն բանի համար, որ նա չի հետեւում իր վազողներին: Նա եւ Մեսութ Օզիլը չափից ավելի փափուկ ֆուտբոլիստներ են, ինչից էլ մրցակիցներն ակտիվ օգտվում են», – նշում է հանդեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ