Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ «ադրբեջանացման» մասին է խոսում Փաշինյանը. «Հայոց աշխարհ»

Մարտ 07,2018 11:09

Քաղաքական կուլիսներում եւ ճեմասրահներում, չհաշված այլ հարթակները, այս օրերին առավել հաճախ քննարկվասխան դատողություններով, կանխատեսումներով ու հայտարարություններով համեմված: Այսօրինակ քննարկումների ծավալման հարցում առավել ակտիվ է ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, ավելի ճիշտ, հիմնականում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Գրեթե օր չի անցնում, որ նա այս խնդրին չանդրադառնա, ինչ-որ հայտարարություն չանի, կամ այլ տեղեկատվական առիթ չստեղծի, ինչպես, ասենք, նախօրեին հանդիպումն էր քաղաքացիական ակտիվիստների հետ:

«Ելք» խմբակցության ղեկավարի նախօրեի հայտարարությունների շարքում առանձնակի ուշադրություն գրավեց հետեւյալ ձեւակերպումը. «Կարծում եմ, որ նոր համակարգ է ձեւավորվում, որը ես համարում եմ Հայաստանի «ադրբեջանացման» գործընթաց, եւ չպետք է թույլ տալ՝ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում առաջադրվի»:

Ինքնին հասկանալի է, թե ինչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը եւ ինչպիսի համեմատություն է կատարում կամ զուգահեռ անցկացնում՝ նկատի ունենալով Ալիեւի շարունակական պաշտոնավարումը, որ վերջին շրջանում արդեն ընտանեկան համատեղ կառավարում է, եթե նկատի առնենք, որ նրա տիկինն էլ իր փոխնախագահն է, միանգամայն պաշտոնապես:

Առհասարակ, ասում են, որ ամեն մի համեմատություն փոքր-ինչ կաղում է: Բայց կոնկրետ այս համեմատությունը, կարելի է ասել, երկու ոտքից է կաղ, ի լրումն՝ պարզապես կոռեկտ չէ, եթե ավելին չասվի:

Ի՞նչ «ադրբեջանացման» մասին է խոսում Փաշինյանը, մի քաղաքական գործիչ, որ կայացել է ազատ, եթե կուզեք՝ ընդդիմադիր սեփական թերթ ունենալու, շարունակաբար իշխանությանն անխնա քննադատող հրապարակումներով հանդես գալու շնորհիվ, ապա անցել է քաղաքական գործունեության, մի քանի տարի առաջ նախաձեռնել է կուսակցության հիմնադրում, ապա արդեն որպես այդ կուսակցության առաջնորդ, երկու այլ կուսակցությունների հետ դաշինք կազմելով, հաջողություն է արձանագրել խորհրդարանական ընտրություններում եւ այժմ գլխավորում է ԱԺ ընդգծված ընդդիմադիր խմբակցությունը:

Կարո՞ղ է, օրինակ, հայրենի խորհրդարանական ընդդիմադիր գործիչը նման մի օրինակ բերել հարեւան երկրի հետ կապված: Ասենք, նշել ադրբեջանական որեւէ ընդդիմադրի, որ նման քաղաքական հաջողություններ է գրանցել, ինչպես ինքը վերջին մի քանի տարվա ընթացքում: Չենք կարծում:

Երկրորդ եւ ամենից կարեւորը: Զուգահեռումը սխալ, իսկ համեմատությունը երկու ոտքից կաղ է հատկապես այն տեսանկյունից, որ հարեւան երկրում կազմակերպվող միջոցառումները ուղղակիորեն հնարավոր չէ անվանել ընտրություններ: Իսկ Հայաստանում, օրինակ, գործող խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության առկա պատկերը ձեւավորվել է մրցակցային ընտրությունների շնորհիվ:

Ըստ որում, լայն վերահսկողության պայմաններում կատարված ընտրությունների՝ սկսած ընտրողների ցուցակների հրապարակումից, վերջացրած տեսահսկման եւ այլ նորամուծություններով:

Ի դեպ, նկատենք, որ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրներում կարող է ձեւավորվել այնպիսի կացություն, որ ընտրություններում, առանձին կամ կոալիցիա կազմելով, մի քանի անգամ, ասենք, երեք անգամ իշխանության գա նույն կուսակցությունը: Հասկանալի է, որ այդ դեպքում իշխանության եկած կամ խորհրդարանում մեծամասնություն կազմած ուժն է առաջադրում վարչապետի թեկնածու:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031