Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շենգավիթ. Ընդամենը 2 անուն սարքավորում…

Մարտ 07,2018 10:31

Երբ խոսք է գնում ջրաշինարարության մասին, շարքային քաղաքացին հաճախ պատկերացնում է լայնածավալ շինարարություն, մեծ ներդրումներ, տեխնիկայի ու մասնագետների կուտակումներ…

Եվ դա կարծես թե տրամաբանական է, համենայնդեպս իր բացատրությունն ունի: Ի վերջո, շինարարությունը շինարարություն է: Մինչդեռ ջրմուղագործները լավ գիտեն, թե ինչ տարբերություն կա, ասենք, նոր բնակելի շենքի կառուցման ու հին ջրագծերի վերակառուցման միջեւ: Ծախսվող գումարը կարող է եւ նույնը լինել, սակայն գործի ծավալն ու բարդությունը բոլորովին էլ նույնը չէ: Ջրմուղ-կոյուղու համակարգն իր առանձնահատկություններն ունի: Վեոլիա ջրի կողմից սպասարկվող տարածքում այն ավելի շատ հիշեցնում է տեխնիկական լուծումների փնտրտուք, մանրակրկիտ մասնագիտական աշխատանք, քան լայնածավալ, ինչպես ասում են՝ զրոյից տարվող շինարարություն:

Մարդկային գործոնի դերն այստեղ զգալի է: Արդյունքի հասնելու համար առաջին հերթին պետք են գիտելիքներ, հատուկ տեխնիկա, սրտացավ վերաբերմունք ու ճիշտ մոտեցում առկա խնդիրներին: Իսկ ամեն նոր օր իր հետ նոր արդյունքներ է բերում: Ուրեմն, մենք ճիշտ ճանապարհին ենք:

Այսպես, ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Հարավ» տեղամասը վերջերս Երեւանի թվով 2 հասցեներում՝ Արարատյան-Շիրակի եւ Ներքին Չարբախ թաղամասի 1 ու 5 փողոցների խաչմերուկներում տեղադրեց 2 ճնշման կարգավորիչ՝ իրենց փականներով: Թվում է թե՝ ինչ, ընդամենը 2 անուն սարքավորում: Սակայն միայն գործին ծանոթը լավ կիմանա, թե դրա համար ինչ ուսումնասիրություն է կատարվել բաշխիչ ցանցում, որքան ջանք ու եռանդ է պահանջվել տեղամասի մասնագետներից ու ինչ գին է վճարվել մի քանի հազար սպառողների կենցաղային հոգսը թեթեւացնելու համար:

Իսկ արդյունքը հետեւյալն է. նշված տարածքներում կարգաբերվել է ցանցում առկա ճնշումը եւ տնտեսվել ջրաքանակ: Առաջինը բերել է ջրամատակարարման կայունացմանը, իսկ երկրորդը՝ դրա տեւողության ավելացմանը:
Ջրմուղագործ. հիրավի առանձնապես աչքի չզարնող, երբեմն նաեւ արժանավույնս չգնահատվող, բայց հրաշալի մի մասնագիտություն … Որի ղադրը, ինչպես ասում են, մեր հասարակությունը դեռ պետք է իմանա:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031