Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Կարեն Կարապետյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ