Վերջերս «Հայ մեծեր» վերտառությամբ գովազդները մոդայիկ են դարձել. մի շարք փողոցներում այս մասին ազդարարող գովազդային վահանակներ կան: Օրերս էլ Սունդուկյանի թատրոնի այգում է մի մեծ ցուցապաստառ հայտնվել. մշակույթի ու արվեստի հայտնի գործիչներն են` իրենց լուսանկարներով, կենսագրություններով` ով ինչ է արել:
Սակայն հայ մեծերը այգու այցելուներին քիչ են հետաքրքրում, իսկ հետաքրքրվողներն էլ հատուկենտ տարեցներ են: Մինչդեռ այգում երիտասարդներն ավելի շատ են. նրանք գլուխներն անգամ հեռախոսներից չեն բարձրացնում, որպեսզի նկատեն հայ մեծերին: Նրանք իրենց «մեծերին» հավանաբար փնտրում են վիրտուալ հարթակներում:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
06.03.2018