Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆորշի կյանքը արվեստում. «Ես անդադար եմ»

Մարտ 06,2018 22:15

Մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Կյանքն արվեստում» խորագիրը կրող հանդիպում երգիչ, երգահան Ֆորշի (Վահան Գևորգյան) հետ: Փոքր-ինչ գինովցած Ֆորշը ներկայացրեց իր կյանքի պատմությունը՝ հարցերի միջոցով բացահայտելով մանկության, պատանեկության երազանքներն ու սերը արվեստի հանդեպ:

«Ինձ շատ հաճելի է, երբ զանգեցին ու ասացին, որ մարդիկ կան, ովքեր ուզում են ինձ հետ հանդիպել: Այդ գաղափարը ինձ համար շատ հաճելի էր»,-այսօրվա հանդիպման մասին ասաց երգիչը:

Ֆորշն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: Բայց չնայած դրան երգիչը ջութակը մի կողմ է թողել՝ պատճառաբանելով որ ուզում է երգել:

Այն հարցին թե ինչպես ստացվեց անցումը և արդյոք հիմա փոշմանել է այդ ընտրության համար, Ֆորշը պատասխանեց «Չգիտեմ, ստացվեց այդպես, ավելի ճիշտ, ոչ թե ստացվեց, այլ ինչպես նկարիչն է ջրով բացում ներկը այնպես էլ ես սկսեցի հասկանալ կամաց-կամաց, բացել ինձ համար այդ գույները»:

Ինչ վերաբերվում է երգարվեստում ժամանակավոր դադար տալուն և ապագայում երգեր և ձայնասկավառակ թողարկելուն՝ լրագրողների հետ զրույցում Ֆորշն ասաց, որ ինքը դադար չի տվել՝ անդադար է, իսկ այսօրվա հանդիպմանը մի փոքր ուշանալը հենց նոր երգ գրելու հետ էր կապված: Այն հարցին թե Երևանը ոգեշնչո՞ւմ է երգչին, ինչպես առաջ էր, նա պատասխանեց կարճ. «Նայած առավոտ»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչ կարծիք ունի Ֆորշը այսօրվա շոուբիզնեսի մասին, երգիչը նախընտրեց պատասխան չտալ:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031