Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հայկական Detq խմբի Toy Guns երգը՝ ցույց տալով տարբերությունը Հայաստանում և Ադրբեջանում երեխաների դաստիարակության մեջ:
«Ադրբեջանական մանկապարտեզում Հայաստանի նկատմամբ ատելություն դաստիարակելու մասին երեկվա տեսանյութից հետո որպես հակադրություն նայեք այս հաճելի հոլովակը: Նույնպես երեխաների մասնակցությամբ: Երգը գրել են երկու հայ զինվոր, որոնք մասնակցել են 2016թ. ապրիլյան պատերազմին: Եվ սա երգ է խաղաղության մասին, որպեսզի չզոհվեն ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի տղաներ»,- գրել է Լապշինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ