Լրահոս
Օրվա լրահոսը

Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը տեղի ունեցածը կապում է իր հրապարակախոսության հետ. «1in.am»

Մարտ 06,2018 21:03

Փետրվարի 26-ին Բեյրութում ծեծի ենթարկված Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլյանը Երևանում շարունակում է ապաքինվել, հիմա իրեն ավելի լավ է զգում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ բուժումներն արդյունք են տվել, հավանաբար մի քանի օրից ոտքի կկանգնի։

Հրապարակախոսի խոսքերով՝ տեղի ունեցածին ընթացք կտար, եթե այնտեղ մնալու լիներ, սակայն շտապ պետք էր Հայաստան վերադառնալ։

Հիշեցնենք՝ երկուշաբթի երեկոյան երկու երիտասարդ Լիբանանի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ երկու հոգի հարձակվել, հարվածել էին հրապարակախոսի գլխին ու դեմքին։ Տեղի ունեցածը հրապարակախոսը կապում է իր հրապարակախոսական հոդվածների հետ։

«Ես սա ավելի շատ կապում եմ իմ հրապարակախոսության հետ, որոշ մարդիկ, անհատներ չեն հասկացել, և իրենց պատասխանը այդ կերպ է եղել։ Որովհետև ո՛չ գողություն է եղել, ո՛չ իմ գործընկերոջ վրա առանձին հարձակում է եղել, ո՛չ գումար են վերցրել մեր գրպանից։ Բայց ո՞վ է արել, ասելիք չունեմ։ Պարզապես ցավալին այն է, որ եղել է»,- ասաց նա։

Րաֆֆի Տուտագլյանի խոսքերով՝ ազատ խոսքի նկատմամբ կա անհանդուրժողականություն։ «Մանավանդ մեր իրականության մեջ մենք անցյալում էլ դա տեսել ենք։ Բայց մարդիկ պետք է քաղաքակիրթ բանավեճի մեջ լինեն։ Խփելով, ոչ մեկին չեն կարող լռեցնել կամ վախեցնել։ Եթե անհանդուրժողականությունը ծեծելը, խփելն է, որ միակարծիք դարձնեն մարդկանց, մենք վաղուց միակարծիք հասարակություն կունենայինք։ Տգետ մոտեցում է, որ երբեք չի աշխատել և չի աշխատելու»,- ասաց նա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031