Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսամ՝ բանը չի հասնի նրան, որ երկու պետություններն իրարից մայրաքաղաք խլեն». Սիդորովը՝ Ալիևի հայտարարության մասին

Մարտ 06,2018 19:55

«Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի»,- «ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեք-Մինսկ տեսակամուրջի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված տեսակամուրջի ընթացքում հայ լրագրողները, հիշեցնելով Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Երևանը վերադարձնելու մասին, պարոն Սիդորովից հետաքրքրվեցին՝անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը աջակցություն կցուցաբերի՞ Հայաստանին, պարոն Սիդորովը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ է, որը չի մտնում ՀԱՊԿ-ի մեջ, նա ՀԱՊԿ-ի անդամ չէ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հետևաբար բոլոր այն փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք կան համաձայնագրի մեջ, Հայաստանին ևս վերաբերում են: Պետք է վստահ լինեք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին վտանգի մեջ չի թողնի, եթե Աստված չանի, որ մի բան տեղի ունենա»:

Դառնալով Ալիևի հայտարարություններին՝ պարոն Սիդորովն ասաց. «Հույս ունենք, որ ուժը, բանականությունը թույլ չեն տա, որ իրավիճակը հասնի նրան, որ երկու ժողովուրդները, որոնք մի մեծ ընտանիքի անդամ էին՝ մեկ հանրապետության մեջ, իրար ձեռքից մայրաքաղաք խլեն»:

Անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինելու քաղաքականությանը՝ պարոն Սիդորովը խորհուրդ տվեց նման հիվանդագին կերպով այդ հարցին չվերաբերվել ու մի համեմատություն արեց. «Պատկերացրեք՝ գնում եք խանութ, կա գրպանում գումար և մտքին ինչ-որ բան գնելու ցանկություն: Եթե ձեզ այս խանութի ապրանքը ձեռք չի տալիս, ապա դուք դա գնում եք կողքի խանութից: Նույնը ռազմական խնդիրներին է վերաբերում: Ադրբեջանը Ռուսաստանից չգնի զենք, կգնի այլ պետությունից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031