Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները հակամրցակցային վարքագծի համար կտուգանվեն 500 000 դրամից մինչեւ 1 միլիոն դրամի չափով

Մարտ 06,2018 18:50

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զեկուցեց, որ ըստ օրինագծի՝ ՏՄՊՊ հանձնաժողովը կոչվելու է «ինքնավար մարմին»:

«Այդ մարմնի անդամները նշանակվելու են ԱԺ կողմից՝ ձայների մեծամասնությամբ, իսկ թեկնածուներին ներկայացնելու է ՀՀ վարչապետը: Ընդ որում, թեկնածուները պետք է ներկայացնեն աշխատանքային փորձի եւ կրթության մասին փաստաթղթեր, մինչդեռ նախկինում այդ պայմանը չկար»,-տեղեկացրեց Արտակ Շաբոյանը:

Նա նշեց՝ ԵՏՄ մրցակցության կանոններով՝ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն այն պաշտոնյաների համար, որոնք պայմանավորվածությունների մեջ կմտնեն տնտեսվարողների հետ. «Դրանք կարող են համարվել հակամրցակցային պայմանավորվածություններ: Հակամրցակցային վարքագծի համար նրանք կտուգանվեն 500 000 դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով: Իսկ եթե տնտեսվարողը պայմանավորվի պայմանագիր չկնքել մատակարարի հետ, սա եւս արգելված միջոց կդիտվի»:

Շաբոյանը հավելեց, որ եթե տնտեսվարողը մասնակից լինի հակամրցակցային համագործակցության, եւ այդ մասին կհայտնի, ապացույցներ կներկայացնի, կազատվի պատասխանատվության միջոցից. «Եթե տնտեսվարողը կհայտնի այդ մասին, բայց ամբողջական տեղեկություններ չի ունենա, կամ անուններ չի նշի, նրա հանդեպ տուգանքի չափի նվազում կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031