Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ե՞րբ է վերանալու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու արգելքը». Զարուհի Փոստանջյան

Մարտ 06,2018 18:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին
Դիմում

Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքում փետրվարի 20-ին տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը մինչ օրս տրված չէ, և քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Արաբկիրի թաղապետարանի մեզ տրամադրեցին պարզաբանում, որ հարցին լուծում չեն տվել այն պատճառաբանությամբ, որ  իրենց արգելվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ վերականգնողական աշխատանքներ կատարել:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքում տեղի ունեցած պայթյունի դեպքի վերաբերյալ քրեական գործի վարույթը իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի կողմից խնդրում եմ հայտնել՝ ե՞րբ է վերանալու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու արգելքը, եթե արգելքը հարուցված է փորձաքննություն իրականացման հետևանքով, ապա ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվում այդ փորձաքննությունները  արագ ավարտելու համար:

 

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031