Սիրիայում կործանվել է ռուսական տրանսպորտային ԱՆ-26 ինքնաթիռ: Այս մասին գրում «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, նրանք բոլորը զոհվել են:
Օդանավը կործանվել է Հմեյմիմ ավիաբազայում վայրէջք կատարելիս: Այն բախվել է գետնին, երբ թռիչքուղուն մնացել էր մոտ 500 մետր:
«Նախնական տեղեկություններով՝ ավիավթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ