Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ալեւիների միության նախագահ, եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության փոխնախագահ Էլդար Քլչքայան կարեւորել է Թուրքիայի կողմից անցյալի մեղքերը գիտակցելը

Մարտ 06,2018 17:41

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են կրոնական համերաշխությունը, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Այս համատեքստում ազգային փոքրամասնություններին հստակ քվոտա է տրված մեր երկրի խորհրդարանում:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայ ժողովուրդը հասկանում է ազգային փոքրամասնությունների դերը եւ կարեւորում նրանց իրավունքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո հայության մի ստվար հատված ապաստան գտավ աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Մենք կհաջողենք, եթե միավորվենք հանուն կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ ընդդեմ ցեղասպանությունների ու ժխտողականության: Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Նա անդրադարձել է նաեւ մի շարք երկրներում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով միջոցառումների անցկացմանը, որը նախաձեռնել է Հայաստանի խորհրդարանը: Նա այս հարցում կարեւորել է եվրոպական տարբեր երկրներում ալեւիների միության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:

Ֆրանսիայի ալեւիների միության նախագահ, եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության փոխնախագահ Էլդար Քլչքայան կարեւորել է Թուրքիայի կողմից անցյալի մեղքերը գիտակցելը՝ նշելով, որ 21-րդ դարը երկխոսելու ժամանակաշրջան է: Նա ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեությունն ու առաջիկա անելիքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031