Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ո՞ւմ ենթարկվեն ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն, եթե ոչ վարչապետին». Շարմազանով

Մարտ 06,2018 17:19

«Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը՝ դռնփակը դա թաքունը չի»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ապա նա մեկնաբանեց ընդդիմադիրների պնդումը, թե նոր Սահմանադրությամբ «սուպերվարչապետական» համակարգ է ստեղծվում:

«Նման հասկացություն անգամ աշխարհում չկա: Կա խորհրդարանական համակարգ, ըստ որի՝ երկրի «առաջին ջութակը» վարչապետն է: Չկա մի խորհրդարանական համակարգով երկիր, որտեղ գլխավոր դերը վարչապետինը չէ»,-վստահեցրեց Շարմազանովը:

Խոսելով այն մասին, թե ինչու պետք է վարչապետն իրեն ենթարկի ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին, ԱԺ փոխխոսնակը նկատեց. «Բա ո՞ւմ ենթարկվեն: Դրանով բարձրացնում ենք այդ կառույցների քաղաքական պատասխանատվության մակարդակը վարչապետի առաջ: Ասել, որ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը չպետք է ենթարկվեն վարչապետին, այլ 18 նախարարություններին, կներեք, արդյունավետ չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031