Լրահոս
Օրվա լրահոսը

Արժի՞ արդյոք նման րոպեական զվարճության համար զոհել այդքան անձնական տեղեկություններ

Մարտ 06,2018 16:06

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ տարածում են գտնում այնպիսի թեստ-խաղեր, որոնք անցնելու համար պահանջվում է մուտք գործել համակարգ Ֆեյսբուքի էջով։ Այսպիսով` դուք տվյալ հարթակին թույլտվություն եք տալիս վերցնել ձեր էջից որոշակի տեղեկություններ։

Մասնավորապես նկարում պատկերված թեստն առաջարկում է տեսնել, թե ինչ տեսք կունենա ձեր նկարը «գլամուր ամսագրի շապիկին», ինչը տեսնելու համար դուք պետք է թույլտվություն տաք տվյալ հարթակին ստանալ ձեր էջից հետևյալ տեղեկությունները. լուսանկարները, հանրային (public) գրառումները, տարիքը, սեռը, ընկերների ցանկը, լեզուն, երկիրը ու այլ հանրային տեղեկություններ։

Կարծում ենք՝ թեստն անցնելուց առաջ պետք է մտածել արժի՞ արդյոք նման րոպեական զվարճության համար զոհել այդքան անձնական տեղեկություններ։

Հավելյալ տեղեկությունների համար առաջարկում ենք կարդալ Գործակալության կազմած ուղեցույցները սոցիալական ցանցերից ապահով օգտվելու համար:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031