Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կարծում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Արցախի հարցում տապալված է: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը խոստովանեց, որ փակ դռների ետևում իր վրա ճնշում են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղը, երեկվա իրականության փաստումն Ադրբեջանի արտգործնախարարի կողմից ակնհայտորեն ցույց է տալիս, որ այլևս իմաստ չունի թաքցնել ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի արտաքին քաղաքականության տապալումը»,- գրել է Բալայանը:
Գրառմանը Բալայանը կցել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ «Իսլամական կազմակերպությունում» իրենց մի շարք գործընկերներ այլ կազմակերպություններում Ադրբեջանին չեն աջակցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
После покаяния @presidentaz о давлении за закрытыми дверями с целью признания независимости Карабаха, вчерашняя констатация реальности со стороны главы @AzerbaijanMFA наглядно демонстрирует, что уже не имеет смысла скрывать очевидное - провал политики Азербайджана по #NKpeace. pic.twitter.com/Sv8XxOJuNo
— Tigran Balayan (@tbalayan) March 6, 2018