Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունել է միաձայն

Մարտ 06,2018 15:13

Մարտի 2-ին ՀՀ ազգային ժողովում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը, որն ընդունվել է միաձայն՝ 93 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ՝ համապարփակ կերպով կարգավորվելու են ջրահեռացման իրավահարաբե-րությունները, ինչպես նաև սահմանվելու են կեղտաջրերի և ջրահեռացման համակարգերի տեսակները և ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը և մոնիտորինգին ներկայացվող պահանջները:

Օրենսդրական նախաձեռնությամբ ապահովում է ՀՀ ջրային օրենսգրքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության փոփոխություններին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ, 210-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներից, համաձայն որի ջրային ռեսուրսները համարվում են պետության բացառիկ սեփականությունը:

Սույն օրենքով, որոշակի պայմանների առկայության դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ սահմանվել է կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ: Այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու համար սահմանվել է արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի գործառույթ, որը վերապահվել միասնական օպերատորի սպասարկման տարածքներում՝ միասնական օպերատորին կամ մասնագիտացված կազմակերպություններին իրականացնելու համար:

Օրենքով խրախուսվում է կեղտաջրերի կրկնակի (երկրորդային) օգտագործումն օրենսդրությամբ թույլատրելի բոլոր նպատակներով, եթե դրանք կհամապատասխան են նպատակային ջրօգտագործման որակական պահանջներին: Բացի այդ, բնապահպանական հարկը խթանող նորմերն ընդգրկում են տնտեսական գործունեության բոլոր ոլորտները, ի տարբերություն ներկայումս գործող միայն ձկնաբուծության և խեցգետնաբուծության ոլորտի:

Միաժամանակ, օրենքով սահմանվում է ոռոգման ջրի որակի ստանդարտները հաստատելու անհրաժեշտությունը՝ կեղտաջրերի օգտագործումը ոռոգման նպատակով կանոնակարգելու համար: Դրանով մաքրված կեղտաջուրը դիտարկվում է որպես ջրային ռեսուրս:

Ընդունված իրավական ակտով նորմեր են նախատեսված նաև համայնքների համար՝ տեղական ենթակառուցվածքներ ստեղծելու պարտականության ուղղությամբ, մասնավորապես համայնքները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերով: Այս իրավական նորմի նպատակը ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղության մշակումն է և դրա իրականացման տեսլականը և կանոնակարգումը, որից հետո հստակ կարող է սահմանվել համայնքների նկատմամբ պարտականության սահմանման ժամանակացույցը:

Ջրահեռացման ոլորտում ներդրումների խթանման նպատակով, հատկապես միասնական օպերատորի սպասարկման տարածքում չընդգրկված համայնքների ջրահեռացումը բարելավելու տեսանկյունից նախատեսվել է տարանջատել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները, որպես առանձին ծառայությունների տեսակներ՝ Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի իրավասությունների, այդ թվում նրա կողմից լիցենզիայի տրամադրման ոլորտում, քանի որ այդ ծառայությունները կարող են իրականացնել տարբեր սուբյեկտներ: Համաձայն վերոնշյալի, նախատեսվել է տարանջատել նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար գանձվող պետական տուրքը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031