Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախի անվտանգության գոտիները համարվում են ՀՀ տարածք, թե ոչ, դա այլ հարց է». Արդարադատության փոխնախարար

Մարտ 06,2018 14:12

«Օրինագծում նշված են «հանրաքվեի են դրվում» կամ «կարող են դրվել» եզրույթները: Ուզում եմ հասկանալ՝ «հանրաքվեի են դրվում»-ի տակ տարածքային փոփոխությունների խնդիրը կարո՞ղ է դրվել»,-ԱԺ-ում «Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի նախագծի» քննարկման ժամանակ այսօր նման հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան հստակեցրեց՝ տարածքային փոփոխությունների հետ կապված հարցը լուծվում է բացառապես հանրաքվեով եւ դա Սահմանադրությամբ է ամրագրված:

Բագրատյանը շարունակեց. «Արցախի հետ կապված անվտանգության գոտիներ ունենք, որոնք վերաբերում են նաեւ ՀՀ-ին: Այս օրինագիծը վերաբերո՞ւմ է անվտանգության գոտիների վերաբերյալ փոխզիջումային տարբերակ քննարկելու հնարավոր դեպքերին»:

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Արցախի անվտանգության գոտիները համարվում են ՀՀ տարածք, թե ոչ, դա այլ հարց է: ՀՀ սահմանադրությամբ՝ խոսքը միայն ՀՀ տարածքին է վերաբերում»: Ապա նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ «Պետական սահմանի մասին» օրենք ունե՞նք: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ հիշելով՝ ունենք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենք, որում երեւում են սահմանամերձ մարզերի հստակ քարտեզները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031