Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչներին ժամանակավորապես արգելեք քարոզչություն իրականացնել». Արտակ Զեյնալյան

Մարտ 06,2018 13:38

«Այս օրինագծով մի շարք ոլորտների անձանց արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել, բայց հայտնի է, թե ովքեր են մեր երկրում ներգրավվում ընտրակեղծարարության մեջ՝ մանկավարժական կադրերը: Ինչո՞ւ չեք ուզում այդ խնդրից ազատվել: Այս օրինագծում պետք է այդ խնդիրը ներառվի»,-ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի նախագծի» քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ թեման շարունակեց. «Մենք առաջարկում ենք ժամանակավորապես արգելել ուսուցիչներին քարոզչություն իրականացնել»:

Զեյնալյանի խոսքով՝ թվում է, թե այդ արգելքը կմիջամտի ուսուցիչների ընտրական իրավունքի իրացմանը, բայց նրանց հարցում արդեն իսկ խտրական մոտեցում կա. «Ուսուցիչների 90 տոկոսը մեկ կուսակցության անդամ է: Չեմ մեղադրում կոնկրետ կուսակցության, բայց ուղղակի իրավիճակն է այդպիսին: Ուսուցիչներն աշխատանքի պահին եւ աշխատանքից դուրս չպետք է քարոզչություն իրականացնեն»:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով խնդրին, պնդեց՝ ուսուցիչներին քարոզչությունն իրականացնելն արգելելը կսահմանափակի նրանց ընտրական իրավունքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031