Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ չեն կարողանում բացել իրենց պատուհանները` օդափոխության համար: Անգամ լվացք փռելիս՝ նրանք դիմակներ են օգտագործում

Մարտ 06,2018 13:17

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

 

Դիմում

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցություն են դիմել Երևան քաղաքի Դեմիրճյան 40 շենքի մի խումբ բնակիչներ, ովքեր բողոքում են, որ շուրջ տասը տարի է, ինչ իրենց շենքի հետնաբակում կա բավական մեծ փոս, որը ծառայում է որպես աղբանոց: Փոսը գոյացել է ապօրինի շինարարության հետևանքով: Հարակից տարածքներից, և ոչ միայն, մարդիկ բերում և այստեղ են նետում տարաբնույթ թափոններ, շինաղբ, սննդի և այլ մնացորդներ, մի խոսքով, այդ փոսն այժմ ծառայում է որպես աղբանոց: Աղբանոցին բնորոշ գարշահոտություն է տիրում նշված տարածքի մթնոլորտում, մարդիկ չեն կարողանում բացել իրենց պատուհանները` օդափոխության համար: Անգամ լվացք փռելիս՝ նրանք դիմակներ են օգտագործում: Խնդիրն առավել ակնառու է դառնում տարվա շոգ եղանակին: Բնակիչները դիմումում նաև նշում են, որ Սանիտեքը կամ որևէ այլ ընկերություն այստեղ երբևէ չի եղել:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ պատկան մարմինները անգործություն են ցուցաբերում, որով էլ ոտնահարվում են բնակիչների իրավունքները՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ` նշված փոսը մաքրելու և որպես աղբավայր վերացնելու համար, միաժամանակ՝ պատկան մարմիններին անգործություն ցուցաբերելու համար ենթարկել պատասխանատվության:

Սոննա Աղեկյան

Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամ

Մանկավարժ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031